Պունտարենաս (նահանգ)
Արտաքին տեսք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պունտարենաս (այլ կիրառումներ)
Պունտարենաս իսպ.՝ Puntarenas | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Երկիր | Կոստա Ռիկա | ||||
Կարգավիճակ | Կոստա Ռիկայի նահանգ | ||||
Մտնում է | Կոստա Ռիկա | ||||
Ներառում է | 11 կանտոն 43 շրջան | ||||
Վարչկենտրոն | Պունտարենաս | ||||
ԲԾՄ | 58 մետր | ||||
Հիմնական լեզու | իսպաներեն | ||||
Բնակչություն | 410 929[1] (9,55 %, 5 տեղ) | ||||
Խտություն | 36,44 ( 6 տեղ) | ||||
Կրոնական կազմ | կաթոլիկներ | ||||
Տարածք | 11 298,51 կմ²[2] (22,07 %, 1 տեղ) | ||||
Հիմնադրված է | 1858 թվականի սեպտեմբերի 17 թ. | ||||
Սահմանակցում է | Սան Խոսե, Ալախուելա, Գուանակաստե և Լիմոն | ||||
Ժամային գոտի | UTC-6 | ||||
ISO 3166-2 կոդ | CR-P | ||||
Պունտարենաս[3] (իսպ.՝ Puntarenas), Կոստա Ռիկայի 7 նահանգներից մեկը։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գտնվում է երկրի արևմտյան հատվածում։ Հյուսիսում սահմանակից է Ալախուելա և Գուանակաստե նահանգների հետ, արևելքում՝ Սան Խոսե և Լիմոն նահանգների հետ, իսկ հարավում՝ Պանամայի հետ։ Վարչական կենտրոնը Պունտարենաս քաղաքն է։
Տարածքը՝ 11 277 կմ²։ Բնակչությունը՝ 410 929 (2011 թվականի տվյալներով)։
Տարածքով երկրի ամենամեծ նահանգն է, ընդգրկում է երկրի խաղաղօվկիանոսյան ափի մեծ մասը։ Նահանգի մեջ մտնում է Կոկոս կղզին, ափից 500 կմ հեռավորության վրա։ Նահանգի ամենամեծ գետը Տարկոլեսն է։
Կանտոններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բաժանված է 11 կանտոնների՝
- Բուենոս Այրես
- Գարաբիտո
- Գոլֆիտո
- Կեպոս
- Կոռեդորես
- Կոտո Բրուս
- Մոնտես դե Օրո
- Օսա
- Պառիտա
- Պունտարենաս
- Էսպարսա
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Կոկոս կղզին
-
Պունտարենասի մայր տաճարը
-
Եկեղեցի Միրամարում, Մոնտես դե Օրո կանտոնում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Վիճակագրությունը statoids.com կայքում» (անգլերեն).
- ↑ 2,0 2,1 División Territorial Administrativa, 2024 — Instituto Geográfico Nacional (Costa Rica).
- ↑ Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 292.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պունտարենաս նահանգի նկարներ Արխիվացված 2013-01-27 Wayback Machine
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պունտարենաս (նահանգ)» հոդվածին։ |
|